Logo

Մեսին կարող է ճանաչվել MLS-ի լավագույն նորեկ

11:51 / 27.10.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հավակնում է դառնալ MLS-ի մրցաշրջանի լավագույն նորեկ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:

Մրցանակին հավակնում են նաև Գեորգիոս Յակումակիսը՝ «Ատլանտա Յունայթեդից»  և Էդուարդ Լևենը՝ «Սենթ Լուիս Սիթիից»:

Մեսին նաև ընդգրկված էր մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ընդլայնված ցուցակում, սակայն վերջնական ցանկում տեղ չի գտել: Լավագույն եռյակում են Լուսիանո Ակոստան՝ «Ցինցինատիից», Տիագո Ալմադան՝ «Ատլանտա Յունայթեդից» և Դենիս Բուանգան՝ «Լոս Անջելեսից»:

Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր է կնքել այս տարվա հուլիսի 15-ին և այս ընթացքում մասնակցել է 14 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Օրերս ավարտվեց MLS-ի կանոնավոր առաջնությունը։ «Ինտեր Մայամին» 34 խաղում վաստակեց 34 միավոր ու Արևելյան կոնֆերենցիայում գրավեց նախավերջին՝ 14-րդ տեղը և չկարողացավ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ