Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում թիմային տիտղոսների քանակը հասցրել է 48-ի: Այս ցուցանիշով 38-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ լավագույնն է, 2-րդ տեղում Դանի Ալվեսն է, որն ունի 45 գավաթ:
Ժամեր առաջ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն օգնել էր «Ինտեր Մայամիին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել MLS-ի գավաթը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր կանադական «Վանկուվերին», աշխարհի չեմպիոն Մեսին 2 ասիստ էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Մեսին կարիերայի մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», որտեղից 2021 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ: Արգենտինացին 2023 թվականի հուլիսից հանդես է գալիս ամերիկյան թիմում:


