Logo

Մեսին «Կամպ Նոու» է մտել առանց «Բարսելոնայի» ղեկավարներին տեղեկացնելու

16:16 / 11.11.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին «Կամպ Նոու» է մտել առանց «Բարսելոնայի» ղեկավարությանը տեղյակ պահելու, հայտնում է Mundo Deportivo-ն:

Ֆուտբոլիստի մտերիմ շրջապատից հայտնել են, որ արգենտինացին ստադիոն է մուտք գործել կիրակի՝ կեսգիշերին մոտ, և կատալոնական ակումբի որևէ ներկայացուցչի նախօրոք տեղյակ չի պահել դրա մասին:

38-ամյա Մեսին Արգենտինայի հավաքականին միանալուց առաջ՝ նախքան Ալիկանտե մեկնելը, եղել է Բարսելոնայում և ցանկացել է տեսնել՝ ինչպես են ընթանում «Կամպ Նոու» ստադիոնի շինարարական աշխատանքները:

Արգենտինայի հավաքականն Ալիկանտեում ուսումնամարզական հավաք է անցկացնում, իսկ նոյեմբերի 14-ին ընկերական խաղում կմրցի Անգոլայի թիմի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ