Ֆրանսիայի չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարիերան Սաուդյան Արաբիայում և ԱՄՆ-ում շարունակելու առաջարկներ է ստացել, սակայն երկու տարբերակից էլ հրաժարվել է, հայտնում է լրագրող Լուիս Մասկարոն:
35-ամյա ֆուտբոլիստն այս պահին ընտրության երկու հնարավորություն ունի՝ նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ կամ վերադառնալ կատալոնական «Բարսելոնա»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվաճելու համար ցանկանում է մարզական կարիերան շարունակել միայն Եվրոպայում:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մեսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: