Logo

Մեսին հնարավոր է տեղափոխվի Անգլիա

15:29 / 20.12.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հնարավոր է տեղափոխվի Անգլիա, հայտնում է Tuttosport-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին իր թիմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Կատալոնացի մասնագետը թիմի խաղը կարգավորելու համար նպատակ ունի մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ստանալ 37-ամյա հարձակվողին:

Ավելի վաղ «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը հայտարարել էր, որ Մեսին մնալու է ակումբում մինչև 2026 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ