Logo

Մեսին հերթական ռեկորդով շրջանցեց Նեյմարին

12:39 / 15.10.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին ազգային հավաքականներում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է, հայտնում է 433-ը:

Պուերտո Ռիկոյի թիմի դեմ ընկերական խաղում 38-ամյա ֆուտբոլիստը 2 գոլային փոխանցում էր կատարել և ազգային թիմում ասիստների քանակը հասցրել 60-ի:

Հերթական արդյունավետ խաղի շնորհիվ Մեսին շրջանցել է Բրազիլիայի հավաքականում 59 գոլային փոխանցում կատարած Նեյմարին և այժմ ռեկորդակիրն է: Լավագույն եռյակը եզրափակում է Լենդոն Դոնովանը, որն ԱՄՆ-ի ազգային հավաքականում կատարել է 58 գոլային փոխանցում:

Մեսին Արգենտինայի հավաքականում 195 խաղում աչքի է ընկել 114 գոլով և այդ ցուցանիշով լավագույնն է իր երկրի ազգային թիմի պատմության մեջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ