MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ:
«Լոս Անջելեսի» հետ դիմակայության 2-րդ խաղը Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել է 3-1 հաշվով:
Իր թիմի բոլոր գոլերին մասնակցել է Լիոնել Մեսին, որն աչքի է ընկել դուբլով ու ասիստով:
Ամերիկյան թիմին միանալուց հետո արգենտինացին 48 խաղում խփել է 42 գոլ:
Եզրափակիչի ուղեգիրն «Ինտեր Մայամին» կվիճարկի կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ:


