Logo

Մեսին`բոլոր ժամանակների թոփ-5 տուգանայիններ իրացնող ֆուտբոլիստների ցուցակում

14:44 / 03.07.2024Ֆուտբոլ
null

Հանրահայտ FourFourTwo պարբերականը հրապարակել է ֆուտբոլի պատմության մեջ տուգանային հարվածներ իրացնող վարպետների ցուցակը:

Աղյուսակը գլխավորում է Ժունինյո Պերնամբուկանոն: Բրազիլացի կիսապաշտպանը, որը նախկինում հանդես է եկել Լիոնի «Օլիմպիկի», «Սպորտ Ռեսիֆեի», «Վասկո դա Գամայի», կատարական «Ալ Գարաֆայի» և «Նյու Յորք Ռեդ Բուլզի» կազմում, պրոֆեսիոնալ կարիերայում 77 գոլ է խփել տուգանայիններից:

Լավագույն եռյակում են հայտնվել նաև Նիդերլանդների հավաքականի այժմյան գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ու Հռոմի «Լացիոյի» նախկին կիսապաշտպան Սինիշա Միխայիլովիչը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին ցուցակում 5-րդն է: Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցնում է 19-րդ տեղը:

FourFourTwo. Տուգանային հարվածների լավագույն կատարողները

  1. Ժունինյո Պերնամբուկանո
  2. Ռոնալդ Կուման
  3. Սինիշա Միխայլովիչ
  4. Զիկո
  5. Լիոնել Մեսի
  6. Դիեգո Մարադոնա
  7. Սյունսուկե Նակամուրա
  8. Ալեսանդրո Դել Պիերո
  9. Դևիդ Բեքհեմ
  10. Ռոնալդինյո
  11. Դիդի
  12. Պելե
  13. Ջանֆրանկո Ձոլա
  14. Ռոբերտո Բաջո
  15. Ռոժերիո Սենի
  16. Պիեր վան Հոյդոնկ
  17. Անդրեա Պիրլո
  18. Խուան Արանգո
  19. Կրիշտիանու Ռոնալդու
  20. Մարսելինյո Կարիոկա
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ