ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին իսպանական Sport-ի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է «Բարսելոնա» հնարավոր վերադարձի թեմային:
«Այո՛, ես միշտ ասել եմ, որ կցանկանայի վերադառնալ ու ակումբին օգնել ինչպես կարող եմ:
Ուզում եմ աջակցել թիմին, որպեսզի լավ գործի: Կցանկանայի տեխնիկական քարտուղար(տնօրեն-խմբ.) լինել, բայց չգիտեմ՝ «Բարսելոնայո՞ւմ», թե՞ ոչ:
Ես կցանկանայի վերադառնալ ակումբ, հնարավորին չափ օգնել, որ թիմը շարունակի աճել, շարունակի լինել լավագույնների թվում»,- ասել է արգենտինացին: