Logo

Մեսին հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում Կոպա Ամերիկային

17:43 / 12.07.2024Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

«Ինձ համար սա վերջին Կոպա Ամերիկան է։ Մենք Դի Մարիայի ու Օտամենդիի հետ խաղացինք վերջին Մունդիալում, իսկ հիմա վայելում ենք վերջին հանդիպումները միասին»,- ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում անցկացվող Կոպա Ամերիկայի եզրափակիչում մրցաշարի գործող հաղթող Արգենտինան հուլիսի 15-ին մրցելու է Կոլումբիայի հավաքականի հետ։

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն առաջին ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել Ամերիկայի գավաթի 6 խաղարկություններում: Մեսին նաև ռեկորդակիր է մրցաշարին մասնակցությունների ցուցանիշով։ Արգենտինացին Կոպա Ամերիկայում նորամուտը նշել է 2007 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ