Logo

ԱԱ-2026․ Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային

09:11 / 08.09.2023• Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի 2026թ. աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլում։

Առաջին տուրում աշխարհի գործող չեմպիոնը սեփական խաղադաշտում մրցեց Էկվադորի հավաքականի ու նվազագույն հաշվով հաղթեց Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ։ Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվող 78-րդ րոպեին հաղթական գոլը խփեց տուգանային հարվածով: 

Վերջին 13 խաղում Մեսին ակումբում ու հավաքականում խփել է 13 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։

Լիոնել Սկալոնիի թիմը հաջորդ ընտրական խաղը կանցկացնի սեպտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Բոլիվիայի հավաքականին։

Աշխարհի առաջնության որակավորման փուլ, առաջին տուր

Արգենտինա - Էկվադոր 1-0

Լիոնել Մեսի, 78 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ