Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին:
«Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Ավելի վաղ Մեսին պատմել էր, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան փոխել ֆուտբոլը:


