«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գոլ է խփել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում և այն նշել Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող պաշտպան Ստեֆեն Կարիի ոճով։
36-ամյա բասկետբոլիստն այդ ժեստը բազմիցս օգտագործել է` հանդիպումների ժամանակ լավագույն պահերը նշելու համար։ Նա այն անվանել է «Բարի գիշեր» («Night Night»)։
Lionel Messi pulled a Stephen Curry celly 😴 pic.twitter.com/Yw4Uu21YND
— NBA Memes (@NBAMemes) September 15, 2024
Մեսին հուլիսի 14-ից հետո առաջին անգամ հանդիպման է մասնակցել և «Ինտեր Մայամիի» կազմում դարձել դուբլի ու մեկ ասիստի հեղինակ` օգնելով իր թիմին 3-1 հաշվով հաղթել «Ֆիլադելֆիա Յունիոնին»։