Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, որը 5 գոլային փոխանցում է կատարել աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը, ասիստի հեղինակ դառնալով Նիդերլանդների դեմ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպման 35-րդ րոպեին, գերազանցել է Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի ցուցանիշը: Աշխարհի եռակի չեմպիոնը 4 գոլային փոխանցում է կատարել Մունդիալների փլեյ-օֆֆ փուլում:
Առաջին կեսից հետո Արգենտինայի հավաքականը Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինայի գոլի շնորհիվ հաղթում է նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Խորվաթիայի հավաքականին, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր բրազիլացիներին:


