Logo

Մեսին գաղտնի այցելել է «Կամպ Նոու»

14:14 / 10.11.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով, որ այցելել է «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոն.

«Նախորդ գիշեր վերադարձա մի տեղ, որը սրտանց կարոտում եմ։ Տեղ, որտեղ ես անսահման երջանիկ եմ եղել։ Այստեղ դուք ինձ ամենաերջանիկ մարդն էիք դարձնում։

Հուսով եմ՝ մի օր կկարողանամ վերադառնալ ու ոչ միայն որպես խաղացող հրաժեշտ տալու, ինչն այդպես էլ չեղավ»,- գրել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը։

Արգենտինացի հարձակվողը 2000-2021թթ. հանդես է եկել «Բարսելոնայում», 778 խաղում խփել է 672 գոլ, կատարել 303 ասիստ։ Այժմ նա խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ