Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին և Ժերար Պիկեն, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը կասկածվում են ՈւԵՖԱ-ի միջոցները վատնելու մեջ:
Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իսպանացի պաշտոնյան կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի ղեկավարի հետ և խնդրել է օգնել փակել ծախսերը, որոնք կապված են եղել Մեսիի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ: Ռուբիալեսը պնդել է, որպեսզի խոսակցությունը գաղտնի պահվի:
«Նրաք գիտեն, որ իրենց պաշտպանում են միայն ֆեդերացիան և ՈւԵՖԱ-ն: Նրանք մեզ հստակ ասել են, որ ոչ ոք չպետք է իմանա այդ մասին:
Ես Մեսիի կողմից ձայնային հաղորդագրություն եմ փոխանցում: Ձայնն իմն է, բայց հաղորդագրությունը նրանն է: Պահը շատ նուրբ է, պետք է ճիշտ ժամանակ ընտրել»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է A Bola-ն:
Ավելի ուշ Ռուբիալեսն առաջարկել է փոխել ՈւԵՖԱ-ի հեռարձակումների 4 տոկոսի իրավունքը, որը նախկինում բաշխվում էր ազգային ասոցիացիաների միջև, որպեսզի հնարավոր լինի 50 տոկոսն ուղղել ֆուտբոլիստների աշխատավարձերի փոխհատուցմանը:
Հիշեցնենք, որ ժամանակին «Բարսելոնան» բարդ ֆինանսական վիճակի պատճառով Մեսիին առաջարկել էր նվազեցնել աշխատավարձը 70 տոկոսով:
Ժերար Պիկեն բանակցություններին մասնակցել է վաղ փուլերում: Հենց նա է Մեսիին տեղեկացրել աշխատավարձերի հնարավոր կրճատման մասին:


