Logo

Մեսին պատմական ցուցանիշ է կրկնել, Լաուտարո Մարտինեսը հավասարվել է Մարադոնային

10:51 / 20.11.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ շխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում ասիստների պատմական ռեկորդը:

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվել է լեգենդար Դիեգո Մարադոնային:

Հիշեցնենք, որ ազգային թիմում 58 ասիսիտ էր կատարել նաև ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լենդոն Դոնովանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա