Logo

Մեսին և Բուսկետսն առաջին մարզումն են անցկացրել «Ինտեր Մայամիի» կազմում

19:31 / 18.07.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» աստղային նորեկներ, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին առաջին մարզումն են անցկացրել ամերիկյան ակումբի կազմում, հայտնում է ESPN-ը:

Երկու ֆուտբոլիսների նորամուտը MLS-ը ներկայացնող ակումբի կազմում տեղի կունենա հուլիսի 22-ին մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում:

Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստներն «Ինտեր Մայամի» են տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:

Բուսկետսն ու Մեսին 2008-2021 թվականներին միասին խաղացել էին «Բարսելոնայում»: 35-ամյա իսպանացին կատալոնական ակումբից ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: 36-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղացել էր ֆրանսիական ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ