Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ հանդիպումն է բաց թողել մկանների գերլարվածության պատճառով, հայտնում է Deporte Total USA-ը:
37-ամյա ֆուտբոլիստը չէր մասնակցել «Կավալյերի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, իսկ հետո չէր ընդգրկվել «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղի հայտացուցակում:
Ավելի վաղ Ֆլորիդան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հայտարարել էր, որ Մեսին վնասվածք չունի և գերծանրաբեռնվածության պատճառով հոգնածություն է զգում:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել նույնքան ասիստ:


