Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դեռ վերջնական որոշում չի կայացրել ապագայի հարցում, հայտնում է Le Parisien-ը:
35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանում ավարտը և նա փարիզյան ակումբի հետ կբանակցի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ պատասխան խաղից հետո:
ՊՍԺ-ի դուրս մնալը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարից կարող է ազդել «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի որոշման վրա:
Հաղորդվում է, որ Մեսին մտադիր չէ նաև ֆինանսական որևէ զիջումները գնալ: Այս պահին նա վաստակում է տարեկան 38 միլիոն եվրո:
Ավելի վաղ ամերիկյան «Ինտերի Մայամիի» գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը հայտնել էր, որ իր գլխավորած թիմը հետաքրքրված է արգենտինացու ծառայություններով: