Logo

Մեսին չի պատասխանում Լապորտայի օգնականի զանգերին

17:25 / 01.11.2022ՍՊՈՐՏ
Լիոնել Մեսի-Լապորտա

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի պատասխանում իր նախկին ակումբի՝ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի օգնականի զանգերին, հայտնում է կատալոնական Sport.es-ը:

«Բարսելոնան» մտադիր է վերադարձնել «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկրին, որը Կատալոնիայում ելույթ է ունեցել 2003-2021-ին:

Ավելի վաղ L’Équipe-ը հայտնել էր, որ Արգենտինայի հավաքականի ավագի հայրը՝ Խորխե Մեսին, բանակցություններ է վարում ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ:

ՊՍԺ-ն էլ ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել 35-ամյա հարձակվողի, պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2023 թվականի ամռանը: 

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական թիմի կազմում անցկացրած 17 խաղում Մեսին խփել է 12 գոլ ու կատարել 13 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ