Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է կարիերան շարունակել Եվրոպայում, հայտնում է Diario Sport-ը:
Աշխարհի չեմպիոնն այլևս չի դիտարկում MLS-ում կամ Սաուդյան Արաբիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ու ՊՍԺ-ն չեն կարողացել համաձայնության գալ պայմանագրի ժամկետի երկարաձգման պայմանների շուրջ: Փարիզյան ակումբը 35-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է գնալ աշխատավարձի զգալի կրճատման, սակայն Մեսին դեմ է:
Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսի 30-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մեսին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 28 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում: