Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին 2025 թվականի վերջում չի երկարաձգելու ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է El Nacional-ը:
37-ամյա արգենտինացին մտադիր է վերադառնալ հայրենիք, որպեսզի կարիերան ավարտի «Նյուելզ Օլդ Բոյզում», որտեղից սկսել է իր ճանապարհը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել 2023-ին: Այս ընթացքում Մեսին թիմի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել է 27 գոլի և 17 ասիստի հեղինակ: