Արգենտինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն հայտարարել է, որ ցանկանում է թիմի կազմում տեսնել ազգային հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին:
«Բոլորն էլ տեղյակ են իմ ու Լեոյի ընկերության մասին: Մեսիի պես ֆուտբոլիստի համար թիմի դռները միշտ բաց են, բայց ամեն ինչ կախված է նրա ցանկությունից և ակումբի առջև պարտավորություններից»,- մարզչի խոսքն է մեջբերում ESPN-ը:
Մեսին և Մասկերանոն միասին խաղացել են Արգենտինայի հավաքականում և կատալոնական «Բարսելոնայում»:
Արգենտինան օգոստոսի 10-24-ը Փարիզում մասնակցելու է ամառային Օլիմպիական խաղերին:


