Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղերը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում՝ «Ատլանտա Յունայթեդի» դեմ խաղում (2-1):
Արգենտինայի հավաքականը մարտին աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներ կանցկացնի Ուրուգվայի և Բրազիլիայի ազգային թիմերի դեմ:
🚨❌ BREAKING: Leo Messi won’t be part of Argentina squad for the upcoming games due to discomfort. pic.twitter.com/5sGSqYcVAX
— Fabrizio Romano (@FabrizioRomano) March 17, 2025


