Logo

Մեսին բաց կթողնի առաջիկա խաղը

16:26 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բաց կթողնի «Լորյանի» դեմ Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի խաղը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

35-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աքիլեսյան ջլի բորբոքում: «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրը շարք կվերադառնա հաջորդ շաբաթ:

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 18 խաղ, խփել 12 գոլ ու կատարել 14 ասիստ:

«Լորյան» - ՊՍԺ խաղը կկայանա նոյեմբերի 6-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ