Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի թիմի դեմ խաղում 66-րդ րոպեին վնասված է ստացել և փոխարինվել։
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը փոխարինվելուց հետո չի կարողացել զսպել հույզերը և արտասվել է պահեստայինների նստարանին։ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը, ամենայն հավանականությանբ, վերջին հանդիպում է անցկացրել Կոպա Ամերիկայում, որին մասնակցեց ռեկորդային՝ 6-րդ անգամ։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել էր Կոլումբիայի հավաքականին և 16-րդ անգամ նվաճել Կոպա Ամերիկայի տիտղոսը։ Արգենտինան պաշտպանեց տիտղոսը և դարձավ Ամերիկայի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր հավաքականը։
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 45 տիտղոսը և բարելավել է իր ռեկորդը ֆուտբոլի պատմության մեջ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի կարգավիճակում։


