Logo

Մեսին արձագանքել է Փարիզ-2024-ում Արգենտինայի հավաքականի սկանդալային խաղին

14:12 / 25.07.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագանքել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի՝ Արգենտինա - Մարոկկո սկանդալային հանդիպմանը: 

«Տարօրինակ է»,- սոցցանցերում գրել է աշխարհի չեմպոն Արգենտինայի հավաքականի ավագը։

Հիշեցնենք, որ «Ալբիսելեստեն» ավելացված ժամանակի 16-րդ րոպեին խփել էր երկրորդ պատասխան գոլն ու հաշիվը դարձրել 2-2, սակայն գոլից հետո մարոկկացի երկրպագուները սկսել էին տարբեր իրեր նետել խաղադաշտ։ Խաղն ընդհատվել էր անկարգությունների պատճառով։ Հանդիպումը վերսկսել էր շուրջ 3 ժամվա դադարից հետո, իսկ գլխավոր մրցավար Գլեն Նյուբերգը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո արգենտինացիների երկրորդ գոլը խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկել էր, ինչի արդյունքում Մարոկկոյի հավաքականը առավելության էր հասել 2:1 հաշվով: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ