Logo

Մեսին, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց է թողել Ռոկուցոյի քրոջ հարսանիքը

14:00 / 26.12.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի մասնակցել իր կնոջ՝ Անտոնելա Ռոկուցոյի քրոջ՝ Կառլա Ռոկուցոյի հարսանեկան արարողությանը, հաղորդում է Marca-ն։

Միջոցառումը տեղի է ունեցել Ռոսարիոյում։ Չնայած արարողության անցկացումը գաղտնի էր, այնուամենայնիվ քաղաքի եկեղեցում անցկացված անվտանգության լայնածավալ գործողությունները գրավել են հարևանների ուշադրությունը: Նրանք էլ սկսել են հավաքվել եկեղեցու ցանկապատերի շուրջ։ Երբ ներկաները հասկացել են, որ հնարավոր է՝ Մեսին ներկա լինի արարողությանը, մարդկանց թիվը սկսել է շատանալ:

Այդ պատճառով Մեսին որոշել է չմասնակցել արարողությանը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Սակայն ավելի ուշ նա ժամանել է հարսանեկան երեկույթին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ