Logo

«Մեսին անհավանական էր նույնիսկ մարզումներին». Դոնարումա

10:30 / 13.02.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի դարպասապահ Ջիջի Դոնարուման ասել է, որ ֆրանսիական թիմի նախկին ֆուտբոլիստ Լեո Մեսին անհավանական էր նաև մարզումներին, հաղորդում է Ֆաբրիսիո Ռոմանոն: 

«Լեոն զարմանալի էր: Նա հրաշալի տպավորություն էր թողնում նաև մարզումներին: Փոքր տարածությունում ոչ ոք նրանից չէր կարողանում խլել գնդակը: Երդվում եմ՝ Մեսին անհավանական էր նաև մարզումների ժամանակ: Լեոն նաև անհավանական մարդ է: Նա միշտ հարգալից էր ու խորհուրդներ էր տալիս մեզ, Մեսին շատ համեստ է»,- ասել է իտալացի դարպասապահը: 

Լեո Մեսին Ֆրանսիայի չեմպիոնի կազմում հանդես եկել է 2021-2023 թվականներին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ