Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին խոսել է թիմակից Խուլիան Ալվարեսի մասին, որը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է չորս գոլի հեղինակ:
«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Խուլիանը նման դեր կխաղա և այդքան կարևոր կլինի մեզ համար։ Նա զարմանալի օգնական է դարձել:
Եվ ամբողջ առաջնության ընթացքում, և Խորվաթիայի դեմ կիսաեզրափակիչի խաղում նա ակնառու խաղ ցուցադրեց։ Ալվարեսը գերիշխեց խաղադաշտում, պայքարեց ամեն իրավիճակում՝ ստեղծելով հնարավորություններ։
Նա զարմանալի բացահայտում է մեզ համար: Ալվարեսն արժանի է այս ամենին, քանի որ նա լավ տղա է»,- ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվողը մասնակցում է կարիերայի առաջին Մունդիալին: Ամերիկայի գավաթակիր Արգենտինան դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ: