Աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակի չորրորդ րոպեին գրավելով «Լիլի» դարպասը (4-3), 61-րդ գոլը խփեց տուգանային հարվածով, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն այդ գոլերից 50-ը խփել է կատալոնական «Բարսելոնայում», 9-ը՝ Արգենտինայի հավաքականում, երկուսը՝ փարիզյան ակումբում:
Արաբական «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն տուգանային հարվածով խփել է 58 գոլ:
Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խփել է 16 գոլ ու կատարել 14 ասիստ:


