Logo

Մեսիին հայտնել են, որ ստանալու է «Ոսկե գնդակը»

14:18 / 16.10.2023Ֆուտբոլ
Լիոնել Մեսի-2023

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսիին նախապես հայտնել են, որ ստանալու է «Ոսկե գնդակ» մրցանակը 2022/2023 մրցաշրջանի արդյունքներով, հաղորդում է BOLASPORT-ը՝ հաղում անելով Մեսիի մտերիմ ընկեր Ալեսանդրո Դոսետիին։

36-ամյա ֆուտբոլիստին ուրախալի լուրը հայտնել են հոկտեմբերի 13-ին։ Այժմ Մեսին սպասում է մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը։

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է և պատվավոր մրցանակին արժանացել է 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 թվականներին։ Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ակումբային կարիերայում անցկացրել է 53 հանդիպում, դարձել 32 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այս ամռանն է ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա