Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում տանը 1-3 հաշվով պարտվեց «Ատլանտա Յունայթեդին»։
«Ինտեր Մայամիի» գոլը խփեց Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ 36-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրել է 11-ի ու լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը։
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմից հանդիպմանը մասնակցեցին նաև թիմի մյուս աստղերը` ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսն ու իսպանացիներ, պաշտպան Ժորդի Ալբան և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
«Ատլանտայից» դուբլի հեղինակ է դարձավ վրացի հարձակվող Սաբա Լոբջանիձեն։
«Ինտեր Մայամին», չնայած պարտությանը, շարունակում է 34 միավորով գլխավորել Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը։ «Ատլանտա Յունայթեդը» նույն կոնֆերենցիայում 16 միավորով բարձրացավ 12-րդ տեղ։
MLS, կանոնավոր առաջնություն
«Ինտեր Մայամի» - «Ատլանտա Յունայթեդ»` 1-3
Լիոնել Մեսի, 62 - Սաբա Լոբջանիձե, 44, 59, Ջամալ Թիյարե, 73