Արգենտինական «Բոկա Խունիորսի» պաշտպան Մարկոս Ռոխոն հրաժարվել է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի», հաղորդում է TyC Sports-ը։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ազգային թիմում իր նախկին խաղընկերոջը համոզել է տեղափոխվել MLS, սակայն մերժում է ստացել։ Մեսին ու Ռոխոն ունեն ընկերական հարաբերություններ։ 33-ամյա արգենտինացին նշել է, որ ցանկանում է մինչև պայմանագրի ավարտը մնալ «Բոկա Խունիորսում»։
Հիշեցնենք, որ արգենտինացի պաշտպանը 2021 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Բոկա Խունիորս», որի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ ձմեռ։ Ռոխոն Արգենտինայի հավաքականում խաղացել է 2011-2019 թվականներին, մասնակցել է 61 հանդիպման ու խփել 3 գոլ։