Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում կայացել է ֆուտբոլի Զատկի գավաթի խաղարկություն, որի հաղթողի կոչումը նվաճել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» մինչև 13 տարեկանների թիմը։ Մրցաշարին մասնակցել են ամերիկյան, մեքսիկական և այլ երկրների թիմեր։
«Ինտեր Մայամիի» Մ13 թիմի կազմում խաղացել են արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսիի ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի որդիները՝ Տիագոն ու Բենջամինը։
Տիագո Մեսին «Ինտեր Մայամիում» նվաճել է երկրորդ տիտղոսը, իսկ Բենջամին Սուարեսը՝ առաջին։


