MLS-ի կանոնավոր առաջնության հաղթող «Ինտեր Մայամին» հերթական ընկերական խաղում հյուրընկալվելիս 5-0 հաշվով ջախջախել է Հոնդուրասը ներկայացնող «Օլիմպիային»:
Ամերիկյան թիմի կազմում գոլով են աչքի ընկել լեգենդար հարձակվողներ Լիոնել Մեսին ու Լուիս Սուարեսը: Մեսին նաև երկու ասիստ է կատարել, Սուարեսը` մեկ:
Ընկերական խաղ
«Օլիմպիա» (Հոնդուրաս) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) ` 0-5
Լիոնել Մեսի, 27, Ֆեդերիկո Ռեդոնդո, 44, Նոահ Ալեն, 45+2, Լուիս Սուարես, 54, Ռայան Սեյլոր, 79