MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» մրցակցի խաղադաշտում 3-2 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին»։
Հյուրերին կամային հաղթանակ են բերել աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը ու պարագվայցի կիսապաշտպան Դիեգո Գոմեսը։ Ընթացիկ մրցաշրջանում Մեսին 5 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 5 ասիստ։
«Սպորտինգ Կանզաս Սիթիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել գերմանացի կիսապաշտպան Էրիկ Թոմին։
«Ինտեր Մայամին» 9 խաղից հետո ունի 15 միավոր և Արևելյան կոնֆերենցիայի առաջատարն է։ «Սպորտինգ Կանզաս Սիթին» 8 խաղից հետո վաստակել է 10 միավոր և 8-րդն է Արևմտյան գոտում։
MLS-ի կանոնավոր առաջնություն
«Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի»՝ 2:3
Էրիկ Թոմի, 6, 58 - Դիեգո Գոմես, 18, Լիոնել Մեսի, 51, Լուիս Սուարես, 71


