Logo

Մեսիի ու Սուարեսի գոլերը, Ալբայի ասիստը. «Ինտեր Մայամին» դուրս եկավ 1/8 եզրափակիչ

12:32 / 26.02.2025Ֆուտբոլ
null

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» 3:1 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին» (առաջին խաղում ֆլորիդացիները Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ հաղթել էին 1:0 հաշվով):

Մայամիում նույնպես հաշիվը բացել է Արգենտինայի հավաքականի ավագը՝ գեղեցիկ հարվածով եզրափակելով Լուիս Սուարեսի փոխանցումը: Առաջին խաղակեսի վերջնամասում՝ Ժորդի Ալբայի ասիստից հետո, Տադեո Ալյենդեն երկրորդ գոլն է խփել, իսկ քիչ անց Լուիս Սուրաեսը հաշիվը դարձրել է խոշոր: Երկրորդ կեսում Մեմո Ռոդրիգեսը խփել է «Սպորտինգի» հեղինակության գոլը:

1/8 եզրափակիչում «Ինտեր Մայամին» կմրցի Ճամայկայի փոխչեմպիոն «Կավալերի» հետ:

ԿՈՆԿԱԿԱՖ, Չեմպիոնների գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր Մայամի» – «Սպորտինգ Կանզաս Սիթի»՝ 3:1

Լիոնել Մեսի, 19, Տադեո Ալյենդե, 45+1, Լուիս Սուարես, 45+3 – Մեմո Ռոդրիգես, 63

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ