ՊՍԺ-ի հարձակվողներ, աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի Լիոնել Մեսին ու ֆրանսիացի Կիլիան Մբապեն գրկախառնվել են, երբ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը տուգանայինից հաղթական գոլ է խփել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում՝ ցույց տալով, որ իրենց հարաբերություններում լարվածություն չկա:
This Galtier run and the Mbappe-Messi hug 😍pic.twitter.com/H4XEINHzn7
— Tahir (@reusgratis) February 19, 2023
ՊՍԺ - «Լիլ» հանդիպումն ավարտվել էր փարիզյան ակումբի՝ 4-3 հաշվով հաղթանակով, իսկ Կիլիան Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի առաջին և երրորդ գոլերը:
Հիշեցնենք, որ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում Լիոնել Մեսին ու Կիլիան Մբապեն համապատասխանաբար Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների կազմում մրցել էին միմյանց դեմ: 35-ամյա Մեսին դուբլ էր գրանցել, 24-ամյա Մբապեն՝ հեթ-տրիկ: Հարձակողները դիպուկ էին նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որում Արգենտինայի հավաքականը հաղթել էր 4-2 հաշվով ու պատմության մեջ երրորդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն: