Logo

Մեսիի ու Մարտինեսի դուբլը. Արգենտինայի հավաքականը չորս գոլ խփեց ընկերական խաղում և հաղթեց

10:20 / 15.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականն Ամերիկայի գավաթի խաղարկությանն ընդառաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց և 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Գվատեմալայի թիմի նկատմամբ։

Աշխարհի գործող չեմպիոնի կազմում դուբլ հեղինակ դարձան MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ու Միլանի «Ինտերի» ռմբարկու Լաուտարո Մարտինեսը։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը հունիսի 21-ին Ամերիկայի գավաթի խաղարկության բացման խաղում կմրցի Կանադայի հավաքականի դեմ։

Ընկերական խաղ

Գվատեմալա - Արգենտինա` 1-4

Լիսանդրո Մարտինես, 4 (ինքնագոլ) - Լիոնել Մեսի, 12, 77, Լաուտարո Մարտինես, 39 (11մ), 66

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ