Logo

Մեսիի ու Ալբայի գոլերն «Ինտեր Մայամիին» օգնել են դուրս գալ եզրափակիչ

10:20 / 16.08.2023• Ֆուտբոլ
null

ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ամերիկյան «Ինտեր Մայամին» 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ֆիլադելֆիա Յունիոնի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում գոլի հեղինակ են դարձել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժորդի Ալբան։ 34-ամյա Ալբան բացել է գոլերի հաշիվն ամերիկյան ակումբում։

36-ամյա Մեսին «Ինտեր Մայամիում» գոլ է խփել 6-րդ խաղում անընդմեջ՝ գոլերի թիվը հասցնելով 9-ի։

«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցել է նաև «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

Եզրափակիչում «Ինտեր Մայամիի» մրցակիցը կլինի «Նեշվիլը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ