Logo

Մեսիի որդին կմարզվի «Ինտեր Մայամիի» ակադեմիայում

19:33 / 28.08.2023Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր Լիոնել Մեսիի ավագ որդին մարզվելու է ամերիկյան «Ինտեր Մայամիի» ակադեմիայում, հայտնում է The Athletic-ը:

10-ամյա Տիագո Մեսին ընդգրկվել է MLS-ը ներկայացնող ակումբի մինչև 12 տարեկանների թիմում:

Հիշեցնենք, որ ժամանակին «Ինտեր Մայամիի» ակադեմիայում էին մարզվում ակումբի համասեփականատեր Դևիդ Բեքհեմի և նախկին գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլի որդիները:

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին այս ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում հեռացել ֆրանսիական ՊՍԺ-ից ու միացել «Ինտեր Մայամիին»։ Ամերիկյան ակումբի կազմում անցկացրած 9 խաղում 36-ամյա ֆուտբոլիստը դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա