Logo

Մեսիի որդին Ջոկովիչին խորհուրդ է տվել բարելավել խաղը

15:53 / 31.03.2025Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի որդիներից մեկը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի դափնեկիր Նովակ Ջոկովիչի հետ հանդիպման ժամանակ խորհուրդ է տվել նրան բարելավել խաղը, հաղորդում է Goal-ը։

«Մեսին եկավ հանդերձարան։ Մենք մի փոքր շփվեցինք և նվերներ փոխանակեցինք։ Ինձ համար մեծ պատիվ էր։ Նա պարզապես ֆուտբոլիստ չէ, այլ մեծագույն մարզիկ։ Վերջին 20 տարում նրա ազդեցությունը համաշխարհային սպորտում հսկայական է։ Այն, որ Մեսին հետևում է իմ խաղին, մեծ ուրախություն է պարգևում ինձ, անհանգստություն պատճառում և ճնշում գործադրում։

Նրա որդիներից մեկը խաղս 10-ից 8 գնահատեց, ինչը բավական լավ է։ Նա լուրջ դեմքով ինձ ասաց, որ ես պետք է հաջորդ մրցախաղում ամեն ինչ անեմ 10-ից 10-ի։ Դա ինձ համար շատ հուզիչ պահ էր։ Պարտավորեցնող է, երբ հանդիպում ես Մեսիին և նրա ընտանիքի անդամներին»,- ասել է սերբ թենիսիստը։

Մեսին ներկա է եղել Ջոկովիչի ու Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա) միջև Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակիչի մրցախաղին։ Սերբ թենիսիստը հաղթել է   6-2, 6-3 հաշվով, դուրս եկել եզրափակիչ։ Վճռորոշ մրցախաղում Ջոկովիչը 6-7, 6-7 հաշվով պարտվել է Յակուբ Մենշիկին։

Միմյանց հետ հանդիպմանը Ջոկովիչն ու Մեսին մարզաշապիկներ էին փոխանակել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ