Logo

Մեսիի որդին գնդակն անցկացրել է հոր ոտքերի արանքով

20:39 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկ Լիոնել Մեսիի որդի Տիագոն Մայամիում կայացած շնորհանդեսի ժամանակ գնդակն անցկացրել է հոր ոտքերի արանքով:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ժպիտով է արձագանքել որդու «սխրանքին»:

Հիշեցնենք, որ 36-ամյա հարձակվողն «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում՝ կնքելով 2 տարվա պայմանագիր: Հուլիսի 15-ին կայացել էր նրա շնորհանդեսը: Մինչև այդ արգենտինացին 2005-2021-ին պաշտպանել էր Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնայի» գույները, իսկ 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղացել էր ֆրանսիական ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա