Logo

Մեսին կարծում է, որ «Բարսելոնայի» նախագահը դավաճանել է իրեն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:12 / 30.09.2022ՍՊՈՐՏ
null

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի վերադարձը կատալոնական «Բարսելոնա» քիչ հավանական է, հաղորդում է Marca-ն:

35-ամյա ֆուտբոլիստն այս պահին կապ չի պահպանում նախկին ակումբի ղեկավարության հետ և կարծում է, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան դավաճանել է իրեն՝ պայմանագրի երկարաձգումը վերջին պահին չեղարկելու պատճառով:

Մեսիին դուր չի գալիս նաև, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը մշտապես խոսում է իր մասին: Արգենտինացու վերադարձի համար ակումբից պետք է հեռանան որոշ ֆուտբոլիստներ ու մենեջերներ, քանի որ արգենտինացին լավ հարաբերություններ չի պահպանում ոմանց հետ:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կհամաձայնվի «Բարսելոնա» վերադառնալ միայն այն դեպքում, երբ մեկնարկային կազմում իր տեղը երաշխավորված կլինի և լուծված կլինեն ֆինանսական խնդիրները:

Այժմ հարձակվողը մտածում է միայն ՊՍԺ-ում հաջող ելույթների և Արգենտինայի հավաքականի հետ Մունդիալում ելույթների մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել Մեսիի հետ պայմանագիրը: Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում մասնակցել է 11 խաղի, խփել 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ