Logo

Մեսիի տրանսֆերից հետո «Ինտեր Մայամին» դարձել է ամենաշատ որոնված ակումբը Google-ում

18:42 / 12.12.2023Ֆուտբոլ
null

Google ընկերությունը հրապարակել է տարեկան հաշվետվությունը։

Ակումբների շրջանում 2023 թվականի ընթացքում ամենաշատը որոնել են «Ինտեր Մայամիին»։ Ամերիկյան ակումբի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի տեղափոխությունից հետո։

Երկրորդ տեղում հայտնվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը, իսկ եռյակը եզրափակել է ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը», որի կազմում խաղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Թոփ-10-ում են նաև «Մանչեսթեր Սիթին» (ֆուտբոլ), «Մայամի Հիթը» (բասկետբոլ), «Տեխաս Ռեյնջերսը» (բեյսբոլ), «Ալ Հիլալը» (ֆուտբոլ), Դորտմունդի «Բորուսիան» (ֆուտբոլ), կրիկետի Հնդկաստանի հավաքականը և «Բոսթոն Բրյուինզը» (տափօղակով հոկեյ)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա