Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստն է, հայտնում է Whoscored-ը:
37-ամյա ֆուտբոլիստը Կոպա Ամերիկայում ստեղծել է 7 գոլային պահ: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ և կատարել 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը Կոպա Ամերիկայի եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել էր Կոլումբիային ու ռեկորդային՝ 16-րդ անգամ դարձել գավաթակիր: Հաղթական գոլը խփել էր մրցաշարի լավագույն ռմբարկու Լաուտարո Մարտինեսը:


