Logo

Մեսիի թիմը կրկին պարտվեց

10:27 / 05.10.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում 1-4 հաշվով պարտվեց «Չիկագո Ֆայերին»:

Ֆլորիդան ներկայացնող ակումբի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էին Ժորդի Ալբան և Լիոնել Մեսին: «Չիկագո Ֆայերից» դուբլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Ջերդան Շաքիրին:

Հիշեցնենք, որ Մեսիի բաց թողած նախորդ 4 խաղում նույնպես «Ինտեր Մայամին» չէր կարողացել հաղթել: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամին» 33 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 14-րդ տեղը։ Դևիդ Բեքհեմի ակումբը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 1-ին՝ հանդիպելով «Նյու Յորք Սիթիին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա