Logo

Մեսիի թիկնապահը խաղի ժամանակ մտել է դաշտ ու տապալել ներխուժած երկրպագուին

14:43 / 14.04.2024Ֆուտբոլ
null

Մեսիի թիկնապահը MLS-ի կանոնավոր առաջնության «Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի» (2-3) հանդիպմանը մտել է խաղադաշտ ու տապալել ներխուժած երկրպագուին:

Դեպքը տեղի է ունեցել ավելացված ժամանակում: Երկրպագուին հաջողվել է ներխուժել խաղադաշտ, սակայն աշխարհի գործող չեմպիոնի թիկնապահն անմիջապես նկատել է դեպի Մեսին վազող ֆանատին և արագ արձագանքել է՝ նրան տապալելով խոտածածկին:


Հիշեցնենք, որ այդ խաղում Մեսին աչքի էր ընկել դարպասի գրավմամբ, գոլ էր խփել նաև Լուիս Սուարեսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ